Թևանյանը ձերբակալվել է․ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում![]() 23 մայիսի 2026 - 10:30 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է, հայտնում է Արմենպրեսը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը քննարկվելու է մայիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել է, որ Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն և լրտեսություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատախազը «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուԱնդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով: Այդ մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության միջնորդությունները Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն հավանություն տալու վերաբերյալ։ Մայիսի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Երևանի «Մայր Հայաստանի» գրասենյակն իրավապահները խուզարկում են հարուցված պետական դավաճանության գործի շրջանակում, Թևանյանը նույնպես ներկա էր գործողություններին։ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնել էր, որ Անդրանիկ Թևանյանի կողմից պետական դավաճանություն լրտեսություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը 2024-ին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, համագործակցել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենի հետ, որը, ըստ իրավապահների, հանդիսացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչ։ Վերջինիս հանձնարարությամբ, ըստ հաղորդման, նա զբաղվել է լրտեսությամբ և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Խոսքը, ենթադրաբար, վերաբերում է 2024-ի ապրիլին ԱԺ-ում անցկացված փակ նիստին, որի ընթացքում քննարկվել են սահմանազատման հարցեր, որին մասնակցել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ՔԿ-ի պնդմամբ՝ Ա.Թ.-ն ռուսերեն թարգմանված տեսքով փոխանցել է փակ նիստի ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ՝ դրա դիմաց ստանալով 622 հազար դոլար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության, և 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության հատկանիշներով։ Թևանյանը 2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 2023 թվականի օգոստոսի 17-ին, սակայն, վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |