Թաթոյան․ Ուզում եմ բաց խոսենք` Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր![]() 25 մայիսի 2026 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ՀՀ-ին չի համարում գործընկեր պետություն, հայտարարել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը: «Ուզում եմ բաց խոսենք` Ռուսաստանը մեզ չի համարում գործընկեր, այլ՝ իրենից կախված պետություն»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Նրա գնահատմամբ՝ հենց այդ պատճառով էլ տարբեր ճնշումներ են կիրառվում Հայաստանի նկատմամբ։ «Դրանից էլ տուժում է հայ գյուղացին ու գործարարը: Մենք պետք է ոչ թե նայենք, թե ով է Մոսկվայի, Բաքվի կամ ուրիշ մայրաքաղաքի նախընտրած թեկնածուն, այլ պետք է ընտրենք մերը ու մեր հարցերը կլուծվեն, երբ ունենանք Հայաստանի շահով շարժվող ղեկավար ու իշխանություն»,- նշել է նա։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |