Ծառուկյանը խոսել է համաներման անհրաժեշտության մասին![]() 25 մայիսի 2026 - 11:46 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստանն» իշխանության գալու դեպքում Հայաստանում համաներում կհայտարարի: Այդ մասին ասել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն Արմավիրում նախընտրական հանդիպումների ժամանակ: Նա հայտարարել է, որ Հայաստանում առողջապահությունն ու կրթությունը դարձնելու են անվճար, հայտնում է Aysor.am-ը: «Պետք է համաներում լինի, բերդերը լիքը են, տեղ չկա: Հիմա կարող է մարդը մի անգամ սխալվել է, չի կարելի բոլորին կալանքի տակ պահել, համաներում պետք է լինի»,-ասել է նա: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |