Մայիսի 26-28-ը Երևանում երթևեկությունը կսահմանափակվի![]() 26 մայիսի 2026 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 26-28-ը մի շարք փողոցներում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Մայիսի 26-ին՝ ժամը 7։00-ից 15։00-ն, սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը։ Ժամը 10։00-15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց – Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, ինչպես նաև Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը։ Մայիսի 28-ին՝ ժամը 07։00-ից 15։00-ն, փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները: Իսկ Հանրապետության հրապարակ – Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը փակ է մնալու մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |