Իրանից Հայաստան նոր խողովակաշարի կառուցումը կարող է սկսվել արդեն այս տարի26 հունիսի 2009 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Արդեն այս տարի կարող է սկսվել Իրանից Հայաստան նոր խողովակաշարի անցկացումը: Ըստ այդ նախագծի, հանրապետությունը, որը չունի հումքի սեփական պաշարներ, կկարողանա ամեն օր ստանալ մինչեւ 8 տոննա պատրաստի նավթամթերք, ինչը թույլ կտա նվազեցնել տրանսպորտային ծախսերը եւ գները ներքին շուկայում: Նոր նախագծեի իրականացման կարեւորությունը նաեւ նրանում է, որ խոսքը գնում է դեպի Հայաստան բենզինի եւ դիզելային վառելիքի այլընտրանքային առաքումների մասին: Հարկ է հիշեցնել, որ վերջերս շահագործման հանձնվեց «Իրան-Հայաստան» գազամուղը, որով հանրապետությունն արդեն իսկ յոթ մլն խորանարդ մետր գազ է ստացել: Այժմ ակտիվորեն քննարկվում է երկաթուղու կառուցման հնարավորությունը, ինչը թույլ կտա Հայաստանին Իրանի տարածքով դուրս գալ Պարսից ծոց ու Կենտրոնական Ասիայի երկրներ: Ուսումնասիրվում է թուրքմենական գազի առաքման հնարավորությունը, «Իրան-Հայաստան» գազամուղի երկարացման դեպքում: Իսկ այս ամառ արդեն կսկսվի Իրանից Հայաստան էլեկտրահաղորդիչ գծերի երրորդ շարքի կառուցումը: Այս նախագիծը տարածաշրջանային կլինի, քանի որ կանդրադառնա նաեւ Վրաստանի վրա, գրում է «RusEnergy»-ին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |