Օվերչուկ. Աստանայում ՌԴ նախագահի և ՀՀ փոխվարչապետի հանդիպում չի նախատեսվում![]() 27 մայիսի 2026 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առանձին հանդիպում Աստանայում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակում չի նախատեսվում։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Որքան ինձ հայտնի է, չի նախատեսվում, բայց ոտքի վրա ինչ-որ շփում գուցե լինի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա նաև ասել է, որ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ մտադրությունների շուրջ իրավիճակն անորոշություն է ստեղծում ներդրողների համար: «Գիտեք, անշուշտ, որ ստեղծված իրավիճակը շատ մեծ անորոշություն է ստեղծում այդ թվում նաև ներդրողների համար»,-ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանի պլանների ֆոնին նկատվում է ՀՀ և ՌԴ միջև ներդրումների կրճատում: Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի որդեգրած գիծը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը: Գալուզինը նաև հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրն ու ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը՝ մինչև 2030 և 2045 թվականները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |