Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել ռուսական կարբամիդ և ալյուր![]() 28 մայիսի 2026 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքով տարանցման եղանակով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հերթական բեռը: Մայիսի 28-ին Բալաջարի կայարանից ուղարկվել է 2 վագոնով 126 տոննա կարբամիդ և 1 վագոնով՝ 67 տոննա ալյուր, հայտնում է APA-ն: Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։ Տարանցիկ փոխադրումների հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է նաև նավթամթերք։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |