Վարչապետ․ ԱՄՆ-ի հետ աշխատելու ենք ՀՀ նոր երկրաբանական քարտեզի վրա![]() 28 մայիսի 2026 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ԱՄՆ-ն համատեղ աշխատելու են Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԱՄՆ-ի հետ ստորագրված կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման ու մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ շրջանակային հուշագրին։ «Արհեստական բանականության զարգացման համատեքստում էական նշանակություն են ձեռք բերել հազվագյուտ հանքանյութերը: Հուշագրի նպատակը Հայաստանի ընդերքի ուսումնասիրությունն է ժամանակակից տեխնոլոգիաներով, կան միներալներ, որոնք քառասուն, հիսուն տարի առաջ, բացի գիտականից, էական հետաքրքրություն չեն առաջացրել, իսկ այսօր էական նշանակություն ունեն արհեստական բանականության մեջ, տեխնոլոգիական ապրանքների արտադրության համար»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը: Փաշինյանը հավելել է, որ ներկայում ընդերքի ուսումնասիրությունը միշտ չէ, որ իրականացվում է հորատման միջոցով։ «Տիեզերական հետազոտությունների միջոցով կաշխատենք Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ձևավորման ուղղությամբ»։ Մայիսի 26-ին Երևանում Հայաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են շրջանակային հուշագիր՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան այցի շրջանակում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |