«Արեւելյան գործընկերությունը» կարող է Հարավային Կովկասի համար դառնալ «պատուհան» դեպի Եվրոպա26 հունիսի 2009 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը կարող է ծրագրի անդամ-երկրների համար «պատուհան» դառնալ դեպի Եվրոպա: Այդ մասին «Արեւելյան գործընկերություն» եւ Հարավային Կովկասում ժողովրդավարական շինարարության հեռանկարները» թեմայով համագումարի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում Հենրիխ Բելլի հիմնադրամի բյուրոյի տնօրեն Իրիս Քեմպեն: Նրա խոսքերով, Հարավային Կովկասի երկրները պետք է մտածեն եվրաինտեգրման մասին, սակայն նախաձեռնությունը պետք է լինի այդ երկրների կառավարությունների կողմից: Իր հերթին Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն, որը Երեւանում ներկայացնում է Չեխիայի շահերը եւ նախագահում է ԵՄ-ում, ասել է, որ «Արեւելյան գործընկերությունը» եւ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը Եվրամիության հետ տարածաշրջանի երկրների մերձեցումն է: Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը, որի հեղինակները Լեհաստանը եւ Շվեդիան են, ներկայացվել է 2008-ի դեկտեմբերի 3-ին ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Սույն թվականի մայիսի 7-ին Պրահայում տեղի է ունեցել նախաձեռնության գագաթնաժողովը, որի մեջ մտնում են 6 հետխորհրդային երկրներ. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա եւ Բելոռուս: Ծրագրի կողմից նախատեսվում է այդ երկրներին հատկացնել 600 մլն եվրո մինչեւ 2013-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |