Հունիսի 1-ին ՀՀ-ում կգործարկվի NVIDIA Blackwell B300-ով աշխատող ԱԲ կենտրոնը![]() 29 մայիսի 2026 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին հայկական Eleveight AI ընկերությունը գործարկելու է աշխարհում եզակի արհեստական բանականության տվյալային կենտրոն՝ «ԱԲ գործարանը», որն աշխատելու է NVIDIA Blackwell B300 չիպերի հիման վրա։ Այդ մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Հայաստանը պաշտոնապես միանում է արհեստական բանականության գլոբալ ենթակառուցվածք ունեցող երկրներին»,-գրել է նա: Ծրագրի ներդրումային ծավալը կազմել է 70 միլիոն դոլար։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը քննարկել էին Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի ընթացքին վերաբերող հարցեր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |