Քաղաքապետարան․ Վարորդները չեն կարող պահանջել վերադարձնել կայանման վճարները![]() 29 մայիսի 2026 - 16:47 AMT PanARMENIAN.Net - Մամուլում տարածված տեղեկությունը, ըստ որի՝ վարորդները կարող են Երևանի քաղաքապետարանից պահանջել վերադարձնել 2025 թվականին վճարովի կայանատեղիների համար վճարված գումարները, իրավական հիմք չունի, հայտարարել է քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։ «Վարչական դատարանի վարչական գործով 2025 թվականի մայիսի 23-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը բավարարվել է մասնակի, իսկ վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը մերժվել է: Սա նշանակում է, որ հանրությանը և լրագրողական համայնքին հետաքրքրող փոխհատուցման հարց առհասարակ չի կարող քննարկվել, քանի որ այդ մասով, կրկնենք, դատարանը մերժել է «Մայր Հայաստան» խմբակցության դիմումը: Ավելին՝ Վարչական դատարանի որոշումը վերաբերում է բացառապես Ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմանը, այսինքն՝ 2025–ի համար սահմանված կայանման վճարներին և դատական ակտի բովանդակային վերլուծությունը վկայում է, որ Ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան համայնքում տեղական վճարների 2026 թվականի դրույքաչափերի մասին» որոշմամբ սահմանված ավտոկայանման վճարների դրույքաչափերը վերանայելու հիմքեր չկան»,- գրել է Կարապետյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |