Քվեարկության նախորդ օրը քարոզչությունն արգելվում է![]() 29 մայիսի 2026 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հիշեցրել են, որ քվեարկության նախորդ օրը՝ հունիսի 6-ին, ինչպես նաև քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ն նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելվում է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2026 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեաթերթիկների նմուշները : Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության, ստորագրել են նմուշների վրա։Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, իսկ տպագրության ընթացքին հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների և դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |