ՀՀ-ն ՄԱԿ-ում ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» նախաձեռնությունը![]() 30 մայիսի 2026 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկման ընթացքում վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին՝ կարևորելով տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ հարգանքը և վեճերի խաղաղ ճանապարհով կարգավորումը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի կողմից նախաձեռնված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի նախագիծը, որն ուղղված է խաղաղ և ներառական հասարակությունների ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացրել են ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունից։ Իր ելույթում, ՀՀ մշտական ներկայացուցիչն առանձնանշել է, որ հարաճող աշխարհաքաղաքական լարվածության և վստահության նվազման պայմաններում առանցքային նշանակություն ունի վերահաստատել հանձնառությունը ՄԱԿ Կանոնադրության հիմնարար սկզբունքներին, ներառյալ՝ իրավահավասարությունը, պետությունների տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հանդեպ հարգանքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, և վեճերի խաղաղ կարգավորումը երկխոսության, միջնորդության և դիվանագիտության միջոցով։ Անդրադառնալով կանխարգելիչ դիվանագիտության առաջմղման անհրաժեշտությանը՝ դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է հանուն խաղաղության կրթության դերակատարությունը փոխադարձ ընկալման, հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ամրապնդման համատեքստում, միևնույն ժամանակ՝ պայքարելով բռնության, այլատյացության և ատելության դեմ։ Նշվել է, որ Հայաստանը նախաձեռնել և ներկայացրել է «Կրթություն հանուն խաղաղության» խորագրով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագիծ՝ խաղաղ, արդար և ներառական հասարակությունների ամրապնդման համար կրթության ամբողջ ներուժի բացահայտմանը միտված միջազգային ջանքերի մեկտեղման նպատակով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |