Օվերչուկ․ ՀՀ-ում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի![]() 1 հունիսի 2026 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ հավելելով, որ երկրի գազամատակարարման ոլորտում կարող է ստեղծվել շատ բարդ իրավիճակ: «Հայաստանում շատ բարդ իրավիճակ կլինի, իսկ մենք դա չենք ցանկանում»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նա հավելել է, որ շատ լավ են ծանոթ գազի շուկայում տիրող իրավիճակին։ «Հարցը միայն այն է, թե Հայաստանը որտեղից կստանա ռուսական գազը և որ միջնորդներին կվճարի դրա համար»,-ասել է նա: ՌԴ փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Եվրոպան շարունակում է ստանալ ռուսական գազ։ «Ուստի նրանց պարզապես անհրաժեշտ է նայել քարտեզին։ Տեսնել, թե նույնիսկ այժմ այնտեղ որ խողովակաշարերն են գործում, և անմիջապես կհասկանան, թե ումից են ստանալու ռուսական գազը։ Իհարկե, արդեն հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, հաշվի առնելով, որ դա կլինի շուկայական գին, ինչպես նաև այն հանգամանքը, որ միջնորդներն էլ կցանկանան ստանալ իրենց եկամտի բաժինը», - ուշադրություն է հրավիրել Օվերչուկը։ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ վերջին օրերին նաև հայտարարել են, որ եթե Հայաստանը շարունակի շարժվել դեպի Եվրամիություն, կարող է կորցնել Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ ձեռք բերելու հնարավորությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |