ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, խաղողի և այլ մրգերի ներմուծումը![]() 2 հունիսի 2026 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ արձանագրել է հայկական մրգերի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախակիացած դեպքեր։ «Գերատեսչությունը բազմիցս տեղեկություններ է փոխանցել հայկական կողմին՝ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի մատակարարումների ժամանակ հայտնաբերված խախտումների վերաբերյալ, որոնք առնչվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող օբյեկտների հայտնաբերմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նման դեպքերի հաճախակիացումը վկայում է Հայաստանում Գյուղատնտեսության նախարարության լուծարման հետևանքների մասին, որի լիազորությունները փոխանցվել են Էկոնոմիկայի նախարարությանը։ «Ռոսսելխոզնադզորի» գնահատմամբ՝ վերջին շրջանում Հայաստանից մատակարարվող արտադրանքը չի համապատասխանել ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին: «Կարելի է ենթադրվել է, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը բախվել է կառուցվածքային խնդիրների և լիարժեք չի կարողանում իրականացնել գյուղնախարարության վերացումից հետո իրեն վերապահված գործառույթները»,-ասվում է հաղորդագրության մեջ: Գերատեսչության կարծիքով՝ ստեղծված իրավիճակը վտանգի տակ է դրել Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական բարեկեցությունը, ինչպես նաև Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացումը։ «Այս հանգամանքները հաշվի առնելով՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվում Հայաստանի Հանրապետությունից ծագող և առաքվող կորիզավոր պտուղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0809 ծածկագրից՝ բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ և նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0806 ծածկագիր) ներմուծման նկատմամբ, ինչպես նաև նշված արտադրանքի տարանցման նկատմամբ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմի մշակումը»,-ասվում է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ: Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |