Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող 5 կմ ճանապարհը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող 5 կմ ճանապարհը

PanARMENIAN.Net - Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800), հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ

«Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---