Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-4 աստիճանով կտաքանա![]() 2 հունիսի 2026 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 2-ի ցերեկը, 3-6-ին առավելապես կեսօրից հետո, 7-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-6-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում հունիսի 2-6-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 7-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +25...+27 աստիճանի, իսկ երեկոյան +18...+20 աստիճանի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |