Ռուբիո. Մոսկվան դժգոհ է ԱՄՆ-ՀՀ խորացող փոխգործակցությունից![]() 3 հունիսի 2026 - 10:25 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան դժգոհ է ԱՄՆ-ՀՀ խորացող փոխգործակցությունից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսում անցկացված լսումների ժամանակ: «Կարծում եմ՝ կան նշաններ, որ նրանք կցանկանային տեսնել ՀՀ ներկայիս առաջնորդի պարտությունն ընտրություններում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ֆոնին»,- ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն: Ռուբիոն նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը որևէ ձևով չի միջամտում Հայաստանի ինքնիշխանությանը կամ այլ պետությունների հետ նրա հարաբերություններին, այլ հետաքրքրված է Հայաստանի հետ այնպիսի հարաբերությունների զարգացմամբ, որը հիմնված է ոչ միայն խաղաղության, այլև փոխշահավետ համագործակցության վրա։ «Մենք պարզապես ուզում ենք, որ մեր հարաբերությունները կառուցվեն ոչ միայն խաղաղության վրա։ Խաղաղությունը կարևոր է, բայց դա միայն սկիզբն է. այն բացում է տնտեսական հնարավորություններ»,- ասել է նա։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրել են մի շարք փաստաթղթեր։ Նախաստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |