Փաշինյանն Էրդողանի հետ խոսել է Ախալքալաք–Կարս երկաթուղով ՀՀ-ից արտահանումների մասին![]() 3 հունիսի 2026 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով, Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։ Ընդգծվել է Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տեղեկացմամբ՝ զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, ինչպես նաև քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր, հայտնում է Factor.am-ը: Հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվել է ուղիղ առևտրի մեկնարկին ուղղված քայլերով։ Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Անկարան շարունակաբար ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար և աջակցում այդ նպատակն առաջ մղող նախաձեռնություններին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |