Թուրքիայի նախկին նախագահը սպառնացել է դատավորներին ինքնասպանություն գործել26 հունիսի 2009 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը հայտարարել է այն մասին, որ ավելի շուտ ինքնասպանություն կգործի, քան թույլ կտա դատի ենթարկել իրեն պետական հեղափոխություն կատարելու մեղադրանքով, հաղորդում է թուրքական Hurriyet-ը:1980-ին աջակողմյան եւ ձախակողմյան ուժերի միջեւ սրված քաղաքական հակամարտության պայմաններում, որն ընդհարումների եւ զոհերի է հանգեցրել, թուրքական բանակը ճգնաժամից դուրս գալու համար իշխանությունը վերցրել է իր ձեռքը: Էվրենը, որն այդ ժամանակ Գլխավոր շտաբի ղեկավարն էր, նախագահ է դարձել եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ 1989-ը: Նրա օրոք 1982-ին ընդունվել է Թուրքիայի սահմանադրությունը, որը գործում է մինչեւ այժմ, որը, մասնավորապես, արգելում է 1980-ի հեղափոխության կազմակերպիչների քաղաքական հետապնդումը: Այնուամենայնիվ, վերջերս հայտնի է դարձել, որ իշխող չափավոր-պահպանողական Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եւ գլխավոր ընդդիմադիր Ազգային հանրապետական կուսակցությունը բանակցություններ են սկսել փոփոխություններ կատարելու համար, որոնք չեղյալ են համարում այդ հոդվածը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |