«Ժառանգությունը» կողմ է համաներումը բոլոր նրանց վրա տարածելուն, ովքեր կապ ունեն 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ26 հունիսի 2009 - 23:19 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը քվեարկել է Հայաստանի ԱԺ-ում համաներում հայտարարելու դեմ անլիարժեքության եւ փաստաթղթի «ոչ իրավաբանական» ձեւակերպման պատճառով: Մենք կարծում ենք, որ պետք է հայտարարվեր երկու համաներում` առաջինը բանտարկյալների համար, որոնք դատվել է են 2008-ի մարտի 1-ի հետ կապված, եւ երկրորդը` մնացած բոլոր գործերի համար»,- հունիսի 26-ին մամլո ասուլիսի ժամանակ նշել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:Նրա խոսքերով, համաներում հայտարարելուց հետո, կուսակցությունը պայքար է սկսել այն բոլոր նրանց վրա տարածելու համար, ովքեր կապ են ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ: «Մենք փորձում ենք իրագործել այն քայլերը, որոնք մեզանից առաջ պետք է ձեռնարկեին Հայաստանի իշխանությունները»,- նշել է նա: Լարիսա Ալավերդյանը նաեւ ընդգծել է, որ «Ժառանգություն» կուսակցության գործունեությունն ուղղված երկրում իրավական կարգուկանոն հաստատելու եւ մարդու իրավունքների պաշտպանության վրա: «Ես հավատում եմ, որ կգա այն օրը, երբ Հայաստանում իշխելու է օրենքը եւ մարդկանց օրենքները պաշտպանվելու են»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |