Ստուգիչ հանձնաժողովը կեղծումներ չի հայտնաբերել Իրանի նախագահի ընտրությունների ժամանակ27 հունիսի 2009 - 00:51 AMT PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանների խորհուրդը` երկրի բարձրագույն վերահսկիչ եւ օրենսդիր մարմինը, կեղծումներ չի հայտնաբերել նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում ընտրվել է Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով Խորհրդի մամլո քարտուղար Աբասալի Կադհոդային:«10 օր տեւած ստուգումներից հետո մենք ոչ մի խոշոր խախտում չենք հայտնաբերել: Մեզ մոտ կեղծումներ չեն եղել ոչ մի նախագահական ընտրության ժամանակ, իսկ վերջին ընտրություններն ամենաթափանցիկն էին ողջ պատմության ընթացքում», - հայտարարել է Աբասալի Կադհոդային: Հունիսի 22-ին Պաշտպանների խորհրդի ներկայացուցիչներն արդեն հայտարարել էին, որ միայն աննշան խախտումներ էին հայտնաբերել 50 ընտրատեղամասում. ընտրությունների ժամանակ քվեարկել է երեք միլիոն մարդ ավել, քան նշվել է ընտրողների ցուցակում, սակայն, ինչպես նշել են Խորհրդում, դա չի անդրադարձել քվեարկության ընդհանուր արդյունքի վրա: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |