Թուրքիան հերքել է մինչեւ հուլիսի վերջ Nabucco-ի համաձայնագիրը ստորագրելու մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - Թուրքական կողմը հերքել է այդ հայտարարությունը, ասելով, որ Անկարան ճնշման տակ ոչ մի որոշում չի ընդունելու: Չնայած նրան, որ ուրբաթ օրը ԵՄ հայտարարել է Nabucco-ի վերաբերյալ պայմանագիր ստորագրելու մասին, Թուրքիան հաստատում է, որ դեռ բանակցություններ են ընթանում որոշ առանցքային հարցերի շուրջ, գրում է Hurriyet Daily News-ը:



«Եթե համաձայնության անդամ-երկրներից ոչ մեկն առարակություն չներկայացնի մինչեւ շաբաթվա վերջ, ապա դա կնշանակի, որ մենք պայմանագրի շուրջ համաձայնության ենք եկել»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը: Եթե գործընթացին ոչինչ չխանգարի, ապա Nabucco-ի համաձայնագիրը կստորագրվի մինչեւ հուլիսի վերջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---