Արթուր Աբրահամ. Ես պատրաստ եմ Պավլիկի հետ մենամարտել նույնիսկ նրա բնակարանում27 հունիսի 2009 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Կիրակի լույս գիշերը Բեռլինում Max Schmeling Halle ռինգում Արթուր Աբրահամը պաշտպանելու է իր IBF չեմպիոնական տիղոսը միջին քաշային կարգում: Հայկական ծագումով գերմանացի չեմպիոնի հակառակորդն է թուրք բռնցքամարտիկ Մահիր Օրալի հետ:Ի սկզբանե Աբրահամը նախատեսել է հանդիպել Ջովաննի Լորեցցոյի հետ, բայց, այն բանից հետո, երբ այդ մենամարտն անցկացնելու բանակացությունները փակուղի մտան, IBF-ը հաստատել է Աբրահամի պաշտպանությունը Օրալի դեմ: Բայց Աբրահամի գլխավոր նպատակն է միջին քաշային կարգում WBC եւ WBO տիտղոսակիր ամերիկացի Քելլի Պավլիկի հետ մենամարտը: «Քելլի Պավլիկը դուրս չի գալիս իմ գլխից, որովհետեւ ես ցանականում եմ մրցել նրա հետ: Ես ցանկանում եմ բացարձակ չեմպիոն լինել միջին քաշային կարգում: Բայց ինձ թվում է, որ Պավլիկը Ֆելիքս Շտուրմի նման խուսափում է ինձանից: Դա ինձ նեղացնում է»,- մեջբերում է Աբրահամին fightnews.com-ը: Աբրահամը հավաստիացնում է, որ պատրաստ է մենամարտել Պավլիկի հետ ցանկացած վայրում, լինի դա ԱՄՆ-ը կամ այլ տեղ: «Ես պատրաստ եմ Պավլիկի հետ մենամարտել նույնիսկ նրա բնակարանում: Օրալից հետո իմ հակառակորդն է լինելու Ջովաննի Լորեցցոն: Բայց եթե հնարավորություն լինի մենամարտել Պավլիկի հետ, մենք անպայման կընդունենք այն: Երկրորդ միջին քաշը հետաքրքիր է ինձ համար, քանի որ այդ կարգում շատ մեծ բռնցքամարտիկներ կան, որոնց հետ ես կցանկանայի մենամարտել: Բայց իմ նպատակը միջին քաշային կարգում բացարձակ չեմպիոն լինելով բարձրանալն է: Ես երբեք չեմ պարտվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական կարիերայի ժամանակ: Միակ վնասվածքը եղել է կոտրված ծնոտը Միրանդայի հետ մենամարտից հետո»,- ասել է Աբրահամը: Աբրահամը նաեւ նշել է, որ իր համար շատ կարեւոր է Պավլիկի հետ մենամարտ անցկացնել ԱՄՆ-ում, քանի որ նա ցանկանում է մտնել լեգենդար բռնցքամարտիկների եւ աշխարհի չեմպիոնների ցուցակ: Իսկ ԱՄՆ-ում նա հնարավարություն է ունենալու ցույց տալ իր ոճը ամերիկացիներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |