Թուրքիան չի հրաժարվում ԵՄ մտնելու իր մտադրությունից27 հունիսի 2009 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կոչ է արել ԵՄ-ին վերադառնալ ԵՄ մտնելու մասին իր հայտի քննարկմանը` մերժելով լիիրավ անդամակցության փոխարեն հնարավոր «ընդլայնված գործընկերության» առաջարկը: «Մենք երբեք չենք հրաժարվի ԵՄ մտնելու մտադրությունից»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի ԵՄ մտնելու բանակցությունները ժամանակավորպես «սառեցվել» են, եւ շատ մեծ է այն վտանգը, որ գործընթացը հետաձգվելու է անորոշ ժամանակով, եթե Անկարան հրաժարվի այս տարի Կիպրոսի հետ վերականգնել ծովային եւ օդային հաղորդակցությունը: Ֆրանսիան եւ Գերմանիան առաջարկել են Թուրքիային դիտարկել ԵՄ հետ «ընդլայնված գործընկերության» տարբերակը: Սակայն Էրդողանը հայտարարել է, որ այդ տարբերակը Թուրքիայի համար ձեռնտու չէ. «Մեր նպատակը լիիրավ անդամակցությունն է»,- ասել է նա: Էրդողանը նաեւ ավելացրել է, որ եվրոպական քաղաքական գործիչների կողմից «պոպուլիստական եւ ոչ ճիշտ» որոշում էր Թուրքիայի ԵՄ մտնելու թեման նախընտրական քարոզարշավի կետ օգտագործելը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գալիք շաբաթ Թուրքիան բանակցություններ է սկսելու ԵՄ պահանջներին համապատասխան փոփոխություններ կատարելու իր հարկային համակարգում: Եվ դա միայն 35 կետերից մեկն է, որը փոփոխություն է պահանջում: Ներկա պահին Թուրքիան ձեռնամուխ է եղել 35 առաջարկներից 10-ի քննարկմանը: Միաժամանակ 8 բանակցային դիրքորոշումներ սառեցված են Անկարայի կողմից իր նավահանգիստներն ու օդանավակայնները Կիպրոսից տրանսպորտի համար բացելու հրաժարվելու պատճառով, որը ԵՄ անդամ-երկիր է: Թուրքիան պնդում է, որ սկզբից ԵՄ պետք է դադարեցնի թուրքական բնակչության տնտեսական մեկուսացումը, որը բնակվում է Կիպրոսում: Թուրքիայի Եմ մտնելու բանակցությունները սկսվել են 2005-ի հոկտեմբերին: Միաժամանակ թուրքական քաղաքական գործիչները պնդում են, որ իրենց երկիրը Եվրոպայի համար դիվանագիտական տեսանկյունից ռազմավարապես կարեւոր երկիր է: Նրանց խոսքերով, Թուրքիայի ԵՄ մտնելը դրական ազդանշան է լինելու ողջ մուսուլմանական աշխարհի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |