Մարի Յովանովիչը խուսափել է պատասխանել Հայոց ցեղասպանության մասին հարցին

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը , Glendale Hilton-ում ելույթ ունենալով մամլո ասուլիսի ժամանակ, չի ցանկացել պատասխանել ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի վերաբերյալ հարցերին: Պատասխանելով լրագրողների հարցերին` Մարի Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Վաշինգտոնի քաղաքականությունն է, հաղորդում է Asbarez.com-ը:



ԱՄՆ-ի հայկական համայնքին ուղղված իր ուղերձում Բարաք Օբաման խուսափել է «ցեղասպանություն» տերմինից եւ 1915 թվականի իրադարձությունները բնութագրել է որպես «Մեծ Եղեռն»: Իր նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում Բարաք Օբաման բազմիցս խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում, ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---