Բակո Սահակյանը ԵՊՀ պատվիրակության հետ քննարկել է ԼՂՀ-ում կրթության եւ գիտության զարգացման հարցերը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ:



Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը վերաբերող հարցեր:



Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի դերը հայրենի գիտության եւ կրթության զարգացման գործում:



Նախագահն ընդգծել է Հայաստանի Մայր բուհի հետ Արցախի պետական համալսարանի սերտ համագործակցության անհրաժեշտությունը` համարելով այն մեր երկրում գիտության եւ կրթության զարգացման կարեւոր գործոններից մեկը:



Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ գիտության եւ կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---