VivaSell-MTS առաջարկել է «Վրինգո» նոր ծառայությունը

PanARMENIAN.Net - VivaSell-MTS իր բաժանորդներին առաջարկում է օգտվել «Վրինգո» ներ ծառայությունից, որը օգտվողին հնարավորություն է տալիս ամեն զանգ ստանալիս սովորական ձայնային ազդանշանների կամ անշարժ պատկերների փոխարեն բջջային հեռախոսի էկրանին տեսնել բաժանորդի ընտրած տեսահոլովակը: Անիմացիա, երաժշտական հոլովակներ, սպորտ եւ նորաձեւություն, կատակներ եւ բնություն` բաժանորդին տեսահոլովակների հարուստ եւ բազմաժանր հավաքածու է առաջարկվում այս նոր ծառայության պորտալում:



Բացի այդ, ինչպես հաղորդում է VivaSell-MTS ընկերությունըմ, նոր ծառայության օգնությամբ բաժանորդը կարող է ստեղծել ընկերների ցուցակ «Վրինգո»-ից օգտվող այլ բաժանորդներից, ընկերներից զանգեր ստանալիս տեսնել վերջիններիս տեսառինգտոները, զանգահարելով ընկերներին` ցույց տալ վերջիններիս սեփական տեսառինգտոնը, փոխանակել ընկերների հետ տեսառինգտոներ, հրավիրել նոր ընկերների օգտվելու «Վրինգո» ծառայությունից:



Ծառայությունից օգտվելու նախապայմաններն են` տեսահոլովակները որպես ռինգտոն օգտագործելու հնարավորությամբ բջջային հեռախոս, ակտիվացրած Ինտերնետ: Բաժանորդին մնում է միայն այցելել vivacell.vringo.com կայքն ու գրանցվել: Բաժանորդը կարող է օգտվել ծառայությունից, ինչպես նաեւ կառավարել սեփական պրոֆիլը վեբ կամ WAP ինտերֆեյսի միջոցով կամ հեռախոսի վրա ներբեռնելով հատուկ «Վրինգո» ծրագիրը:



Ծառայության ամսավճարը կազմում է 100 դրամ, սակայն մինչեւ 2009թ. հուլիսի վերջ այն կտրամադրվի առանց ամսավճարի: Գրանցվելիս բաժանորդին տրվում է 1 տեսահոլովակ, իսկ հավելյալ վճարի դիմաց նա կարող է ձեռք բերել նոր տեսահոլովակներ: 1 տեսահոլովակի արժեքն է 650 դրամ: Տեսառինգտոնը վավերականության ժամկետ չունի. մեկ անգամ պահպանելով այն հեռախոսում` կարելի է միշտ օգտագործել:



WAP ինտերֆեյսից օգտվելիս եւ տեսահոլովակներ ձեռք բերելիս, ինչպես նաեւ «Վրինգո» ծրագրից օգտվելիս ու այն սինխրոնիզացնելիս օգտագործվող Ինտերնետի դիմաց վճար չի գանձվում: Սակայն եթե բաժանորդը կառավարում է սեփական պրոֆիլը ծառայության վեբ կայքից, ապա Ինտերնետի վճարը գանձվում է համաձայն նրա ընթացիկ սակագնային պլանի:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---