Ոստիկանությունը փորձում է կոծկել Հրանտ Դինքի սպանության կազմակերպչին27 հունիսի 2009 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Նախքան հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործն ուղարկելը Տրապիզոնի ոստիկանությունը մեղմացրել է հայտարարությունների ձեւակերպումները:Մասնավորապես, «Յասին Հայալն ամեն գնով կսպաներ Հրանտ Դինքին» նախադասությունը փոխարինվել է «Յասին Հայալը ծրագրում էր նման գործողություններ իրականացնել Հրանտ Դինքի դեմ»: Հաղորդագրությունն այն մասին, որ Յասին Հայալը պատրաստվում է մահափորձ կատարել Հրանտ Դինքի հանդեպ, Տրապիզոնի ոստիկանական բաժանմունքում ստացան 2006թ. փետրվարի 16-ին եւ 2 օչ անց ավելի քան մեղմ ձեւակերպմամբ ու Տրապիզոնի ոստիկանության բաժնի ղեկավար Ռամզան Աքյուրեքի ստորագրությամբ ուղարկվեց Ստամբուլի Ոստիկանության բաժին: Վարչապետին կից տեսուչների խորհրդի կողմից նախապատրաստված զեկույցում Աքյուրեքին պարտականությունները չկատարելու մեղադրանքն ներկայկացվեց: Զեկույցը արժանացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանությանը: Աքյուրեքի ստորագրած զեկույցը ներառում է նաեւ Էրհան Թունջելի ցուցմունքները: Թունջելի խոսքով, Հայալն իրեն ասել էր, որ «Դինքն ու «Ակոս» թերթը վարկաբեկում են Թուրքիայի կերպարը», ինչն էլ սպանության ծրագրավորման պատճառն էր: Թունջելի ցուցմունքներում ասվում է. «Ես համոզված էի, որ Հայալը կանի այն, ինչ կանխամտածել էր, չնայած, որ ես նրան խորհուրդ էի տալիս չանել դա: Հայալն ինձ ասաց, որ կսպանի այդ մարդուն, ինչ գնով էլ որ լինի», գրում է Hurriyet Daily News-ը: Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի19-ին Ստամբուլում «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Այդ գործով ձերբակալվել է 18 հոգի` հիմնականում Տրապիզոնից: Հանցագործության կազմակերպման մեղադրանքը ներկայացվեց 26-ամյա Յասին Հայալին, որ մարդասպան Օգյուն Սամաստին զենք ու գումար էր տրամադրել: Հուլիսի 6-ին կկայանա այդ գործով տասերորդ լսումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |