Ստեփանակերտում կայացել է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի գրողների հանդիպումը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության պատվիրակության հետ` կազմակերպության ղեկավար Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում գրականության զարգացմանը եւ մշակութային կյանքին վերաբերող հարցեր:



Նախագահը բարձր է գնահատել գրողների դերը երկրի զարգացման եւ ազգային արժեքների պահպանման, ինչպես նաեւ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԼՂՀ գրողների միության մի խումբ անդամներ` միության ղեկավար Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---