38 տարի անց Թուրքիայում հունական ուղղափառ ճեմարան կբացվի29 հունիսի 2009 - 11:30 AMT PanARMENIAN.Net - 38 տարի անց Թուրքիայում կրկին բացվում է հունական ուղղափառ ճեմարան: Այդ մասին հայտարարել է մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթոգրուլ Գյունայը: Նրա խոսքերով, այդ կապակցությամբ եղել է կառավարության որոշումը: «Ճեմարանը չի ընդգրկվի Թուրքիայի բարձրագույն կրթության համակարգում, սակայն այլ կերպ ուղղակի չի ստացվի»,-ասել է Գյունայը` հավելելով, որ դա քաղաքական խնդիր չէ: Նախարարն ուղղափառ ճեմարանի բացման ձգձգումը բացատրել է «տեխնիկական խնդիրներով»,-պետք է որոշել, թե ինչ է ներկայացնելու իրենից ճեմարանը` համալսարան թե բարձրագույն դպրոց: Ճեմարանը եկեղեցու սպասավորներ է պատրաստել ոչ միայն Թուրքիայի համար, իսկ նրա փակումը 1971թ. պատճառաբանվեց նրանով, որ այն չէր վերահսկվում կրթության նախարարության կողմից: «Ինչն անցյալում եղել է, անցյալում էլ պետք է մնա: Մենք պետք է նորովի նայենք իրերին»,-ասել է Գյունայը: Հունական ճեմարանի բացումը պահանջում էին նաեւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Վերջին տարիներին Անկարան քայլեր է ձեռնարկում, որ ուղղված են ոչ մահմեդական ազգային փոքրամասնությունների` հույների, հայերի եւ հրեաների իրավունքների պահպանմանը, գրում է «Միլիեթ դեյլին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |