Արթուր Աբրահամը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը Մահիր Օրալի հանդեպ տեխնիկական նոկաուտով29 հունիսի 2009 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ, IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (մինչեւ 72,1 կգ) հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը` նոկաուտի ենթարկելով Գերմանիան ներկայացնող թուրք մարզիկ Մահիր Օրալին: Մենամարտը տեղի ունեցավ Բեռլինի «Max-Svhmelling-Halle»-ում հունիսի 27-ին: Մենամարտի մեկնարկը հաջող էր հավակնորդի համար, որը, ստանձնելով առաջատարի դերը, կարողացավ մի քանի հաջող պահեր ստեղծել: Սակայն Օրալի նախաձեռնությունը մարեց չորրորդ ռաունդից հետո, երբ Աբրահամն առաջին անգամ նոկդաունի ենթարկեց իր մրցակցին: Նույն սցենարը կրկնվեց 6-րդ ռաունդում եւ հերթական անգամ Աբրահամի հզոր հարվածը ծնկի բերեց թուրք բռնցքամարտիկին: Մինչ 9-րդ փուլը Օրալը դժվարությամբ ոտքի վրա մնաց: Հանգուցալուծումը վրա հասավ 10-րդ ռաունդում, երբ աշխարհի չեմպիոնի մի շարք ջախջախիչ հարվածների արդյունքում Օրալը սեփական նախաձեռնությամբ ծնկի իջավ, իսկ հետո կանգնեց եւ որոշեց շարունակել դիմակայությունը, նրա մարզիչ Հանս-Յուրգեն Ուայթը սրբիչը ռինգ նետեց` հրաժարվելով մենամարտը շարունակելուց: Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով: Այդպիսով, «արքա» Արթուրը հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսն արդեն 10-րդ անգամ, միաժամանակ 30-րդ հաղթանակը տանելով պրոֆեսիոնալ ռինգում, որոնցից 24-ը` նոկաուտով: Սա Օրալի 29-րդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում եւ երկրորդ պարտությունը: Նա 25 հաղթանակ ունի, որոնցից 10-ը նոկաուտով եւ 2 ոչ ոքի: Աբրահամի գլխավոր նպատակը շարունակում է մնալ WBC/WBO չեմպիոն Քելլի Պավլիկի հետ հանդիպումը, որի հետ մենամարտելուց հետո հայ բռնցքամարտիկը մտադիր է տեղափոխվել հաջորդ քաշային կարգ: Հարկ է նշել, որ այս գիշեր դահլիճում ներկա էր նաեւ անցյալում հայտնի ֆուտբոլիստ, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Լոտար Մատտեուսը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |