Սպերցյանը չի հայտագրվել «Կրասնոդարի» հայտացուցակում՝ տրանսֆերի մասին տեղեկությունների ֆոնին![]() 4 հուլիսի 2026 - 11:40 AMT PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» հարձակվող Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել թիմի հայտացուցակում «Վիստայի» հետ ընկերական հանդիպման համար՝ տրանսֆերի մասին տեղեկությունների ֆոնին: Սպերցյանը բացակայել է թե՛ մեկնարկային կազմից, թե՛ պահեստայինների նստարանից, հայտնում է euro-football.ru-ն: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նա կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սպերցյանը և ակումբը համաձայնության են հասել տրանսֆերի պայմանների շուրջ, որի արդյունքում «Կրասնոդարը» կստանա 25 միլիոն եվրո։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |