Երևանում 3 անձ է ձերբակալվել մարիխուանայի խոշոր խմբաքանակի իրացման կասկածանքով![]() 4 հուլիսի 2026 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Քրեական ոստիկանության ծառայողները, պարեկների հետ համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում, Երևանում ձերբակալել են մարիխուանայի մաքսանենգ ճանապարհով ներկրման և իրացման մեջ կասկածվող երեք տղամարդու։ Նրանցից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է ավելի քան 4․2 կիլոգրամ մարիխուանա։ Ձերբակալվածները 31, 38 և 50 տարեկան քաղաքացիներ են, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը: Իրավապահների տեղեկություններով՝ հայտնաբերված թմրամիջոցը նախատեսված է եղել իրացման նպատակով։ Տղամարդիկ ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |