Հայտնի են լրացուցիչ միասնական քննությունների օրերը![]() 4 հուլիսի 2026 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Հաստատվել են 2026 թվականի երրորդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների անցկացման օրերը։ Հուլիսի 5-ին կանցկացվեն «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների քննությունները։ Հուլիսի 6-ին նախատեսված են «Օտար լեզուներ»՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն և պարսկերեն առարկաների քննությունները։ Հուլիսի 7-ին կանցկացվի «Մաթեմատիկա» առարկայի քննությունը։ Հուլիսի 8-ին դիմորդները կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը։ Հուլիսի 9-ին նախատեսված են «Քիմիա» և «Ռուսերեն» առարկաների քննությունները։ Հուլիսի 10-ին կանցկացվեն «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննությունները։ Հանրապետությունում կգործի մեկ քննական կենտրոն՝ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |