Ուժեղ քամին տապալել է ծառեր, թեքել էլեկտրական սյուներ, վնասել շինությունների

Ուժեղ քամին տապալել է ծառեր, թեքել էլեկտրական սյուներ, վնասել շինությունների

PanARMENIAN.Net - Հուլիսի 3-ին՝ ժամը 21:53-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր Երևանում և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում գրանցված ուժեղ քամու վերաբերյալ։

Քամու հետևանքով վնասվել են շինությունների կառուցատարրերը, թուլացել են տանիքների թիթեղները, տապալվել են ծառեր, թեքվել են էլեկտրական սյուները, պոկվել են էլեկտրալարերը, ինչպես նաև փակվել են ճանապարհներ։

Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները օպերատիվ արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին։

Դեպքի վայրերում իրականացվել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, պոկված կառուցատարրերի ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ինչպես նաև անհրաժեշտ այլ աշխատանքներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---