Հայաստանի մաքսային ծառայության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Ռուսաստանում29 հունիսի 2009 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի միակ երկիրն է, որի մաքսային ծառայության աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ կանցնեն ՌԴ մաքսային ակադեմիայում: Այդ մասին հաղորդում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունը: Հաղորդման համաձայն, այդ մասին պայմանագիրը կստորագրվի մինչ- հաջորդ տարեվերջ` ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների իրավապահ ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեի 3-րդ նստաշրջանի ժամանակ: Դասընթացները սկսվելու են 2010 թվականի հունվարի մեկին: Մինչ պայմանագրի ստորագրումը, ուսուցմանն առնչվող որոշ հարցեր առավել հստակեցնելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեում հյուրընկալվել էր Ռուսասատանի մաքսային ակադեմիայի իրավապահպան գործունեության ինստիտուտի ղեկավար Նիկոլայ Սիմոնովը: Ն. Սիմոնովը միաժամանակ ներկայացրել է ճգնաժամի պայմաններում մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդների ու մեխանիզմների կիրառման ծրագիր. «Մաքսանենգության դեմ պայքարն այնքան էլ դյուրին աշխատանք չէ, մաքսային ծառայության աշխատակիցները իրավախախտումների դեմ պայքարի մեխանիզմներին պետք է տիրապետեն ամբողջությամբ, իսկ դրա համար լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ»,- նշել է Ն.Սիմոնովը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |