Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «Սիստեմա» ՎՖԸ անկախ տնօրեն

PanARMENIAN.Net - «Սիստեմա» ԲԲԸ ՎՖԸ-ն (LSE: SSA)` Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում ամենախոշոր հասարակական դիվերսիֆիկացված ֆինանսական ընկերությունը, որը ղեկավարում է տնտեսության զանազան ճյուղերի ընկերությունները, հունիսի 27-ին բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով անցկացրեց:



«Սիստեմա» ՎՖԸ Տնօրենների խորհրդի կազմն ընդլայնվեց 10-ից մինչեւ 13 հոգի: Ընկերության Տնօրենների խորհուրդ են ընտրվել երեք նոր անդամներ` «Սիստեմա» ՎՖԸ նախագահ Լեոնիդ Մելամեդը, Sistema Shyam Teleservices տնօրենների խորհրդի անդամ Ռաջիվ Մեխրոտրան, իսկ անկախ տնօրեն է ընտրվել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:



Անկախ տնօրենները «Սիստեմա» ՎՖԸ Տնօրենների խորհրդում 4 տեղ են զբաղեցնում 13-ից:

Ընդհանուր ժողովին հաստատվեցին նաեւ տարեկան հաշվետվությունն եւ հաշվապահական հաշվետվությունը 2008թ. համար, ինչպես նաեւ որոշում ընդունվեց 2008թ. արդյունքներով դիվիդենդներ չվճարել, հաղորդում է ընկերության կայքը:



«Սիստեմա» ՎՖԸ ակտիվներն են` WiMax-օպերատոր «Cornet AM», «Մարս» գործարանը, ինչպես նաեւ երեք գիտահետազոտական ինստիտուտներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---