ԶՈւ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորմանն է ներկայացրել նոր հրամանատարին![]() 7 հուլիսի 2026 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանի՝ հատուկ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված միջոցառմանը, որի շրջանակում անցկացվել է զորամիավորման մարտական դրոշի փոխանցման հանդիսավոր արարողությունը։ ԶՈւ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանին արդյունավետ ծառայության համար և հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանին։ Հուլիսի 6-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։ 3-րդ բանակային զորամիավորումում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը մասնակցել է գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում, որտեղ մասնակցել է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։ ԶՈւ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |