ՀՀ և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են

ՀՀ և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են

PanARMENIAN.Net - Հունիսի 13-ից Արաբական Միացյալ Էմիրություններում ոչ բնակության նպատակով գտնվող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանում ոչ բնակության նպատակով գտնվող ԱՄԷ քաղաքացիները կարող են ազատ երթևեկել իրենց ազգային վարորդական վկայականներով։

Եթե քաղաքացիները երկու երկրներից մեկում բնակվում են մշտական հիմունքներով և դիմում են վարորդական վկայականի փոխանակման համար, ապա ազատվում են այդ գործընթացով նախատեսված տեսական և գործնական քննություններ հանձնելու պարտավորությունից։ Երկու երկրների վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի և դրանց վավերականության վերահաստատման անհրաժեշտության։

Համապատասխան հուշագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ներքին գործերի նախարար, գեներալ-լեյտենանտ շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---