Արցախի ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում![]() 7 հուլիսի 2026 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Արցախի Ազգային ժողովի նախագահի թեկնածուի շուրջ քննարկումներ են ընթանում։ Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: «Արցախի ԱԺ-ն քննարկումներ է անում, սպասենք տեսնենք ինչ-որ թեկնածուի շուրջ կոնսենսունս կլինի՞»,- նշել է նա։ Հուլիսի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը հայտարարել էր, որ հրաժարվում է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |