ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի արարքը նրա ամենամեծ պարտությունն է29 հունիսի 2009 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն իր ամենամեծ պարտությունն է արձանագրել: Այդ մասին հունիսի 29-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման գծով հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Ոչ այսօր, ոչ էլ ապագայում ես չեմ ցանկանում մեկնաբանել Զարուհի Փոստանջյանի արարքը»,- հայտնել է հայ խորհրդարանականը:ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մոտեցել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներին` խնդրելով ստորագրել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մեջ ներմուծված փոփոխությունների տակ, այն է` Հայաստանի իշխանություններին ուղղված կոչ բոլոր իրավական գործիքները կիրառել մարտի 1-ի դեպքերի հետ կապվածներին ազատ արձակելու, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը հետաքննող Փաստահավաք փորձագետների խմբի գործունեությունը վերականգնելու համար` ներգրավելով Միջազգային անկախ փորձագետների խումբը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |