Բաքուն եւ Մոսկվան պայմանավորվել են գազի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Բաքու ՌԴ նախագահի այցի շրջանակներում Դմիտրի Մեդվեդեւն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ստորագրել է Ռուսաստանի կողմից ադրբեջանական գազի գնման շուրջ համաձայնագրի հիմնական պայմանները, ինչպես նաեւ սահմանազատումն ու սահմանամերձ Սամուր գետի ջրի պաշարների բաշխումն ավարտելու հիմնական սկզբունքների մասին հայտարարությունը:



Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով, Մոսկվան եւ Բաքուն գազի վերաբերյալ համաձայնագիր են կնքել «ոչ թե քաղաքական շարժառիթներով, այլ ելնելով փոխադարձից շահից»: Ռուսաստանին ադրբեջանական գազի մատակարարումնները կսկսվեն 2010 թվականի հունվարի 1-ից:



«Համաձայնագիրը ենթադրում է, որ սկզբնապես դա կլինի 500 մլն խորանարդ մետր գազ, այնուհետեւ նախատեսվում է ծավալի մեծացում», - հաղորդել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:



Վերջինս հաղորդել է, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել «Գազպրոմը» Շահ-Դենիզ նախագծի երկրորդ փուլի գազի հնարավոր գնորդների ցուցակում ընդգրկելու մասին:



Շահ-Դենիզի գազի համար պայքարում «Գազպրոմի» մրցակիցներն Իրանն ու Եվրամիությունն են, որը մտադիր է նրանով լզնել Nabucco խողովակաշարը, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---