Ադրբեջանը հուսով է, որ ՌԴ-ն կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում30 հունիսի 2009 - 13:14 AMT PanARMENIAN.Net - «Մենք ակնկալում ենք Ռուսաստանի որպես միջնորդի, որպես Ադրբեջանի հարեւանի, ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցությունների վերաբերյալ ամփոփիչ մամլո ասուլիսում: Ըստ Ալիեւի, այսօր բանակցային գործընթացն ավարտական փուլ է մտնում եւ կողմերին կհաջողվի հասնել կարգավորման: Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին եւ անձամբ Մեդվեդեւին կարգավորմանն ակտիվ մասնակցելու համար: Նա նշել է, որ հունիսին Սանքտ Պետերբուրգում կայացած հանդիպումը ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ լավ մթնոլորտ է ստեղծել հետագա բանակցությունների համար: «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորել միջազգային իրավական հենքի վրա»,-ասել է Ալիեւը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |