Ռուսաստանն Ադրբեջանից գազ կգնի 1000 խորանարդ մետրը 350 դոլար գնով30 հունիսի 2009 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն Ադրբեջանից գազ կգնի ռեկորդային գնով` 1000 խորանարդ մետրը 350 դոլարով: Նախկինում «Գազպրոմը» համադրելի գներ առաջարկում էր միայն Ուզբեկստանին եւ Թուրքմենստանին, գրում է «Կոմերսանտ»-ը: 2010 թվականից Ռուսաստանն Ադրբեջանից կսկսի գնել տարեկան 500 մլն խորանարդ մետր գազ, սակայն աստիճանաբար կմեծացնի ծավալները: Ադրբեջանական գազը կմտնի ներքին շուկա եւ կօգտագործվի Ռուսաստանի հարավային շրջաններում: Ադրբեջանում գազի հետազոտված պաշարները կազմում են շուրջ 1,5 տրիլիոն խորանարդ մետր գազ: Ընդ որում, 2007 թվականին երկիրն արդյունահանում էր տարեկան միայն 28 մլրդ խորանարդ մետր: «Գազպրոմն» այժմ օրական արդյունահանում է 900 մլն խորանարդ մետր գազ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |