Իսրայելը վերազինում է ադրբեջանական բանակը30 հունիսի 2009 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան Elta Systems Ltd պաշտպանության ոլորտի ընկերությունը կհամագործակցի Ադրբեջանի հետ արբանյակների համակարգերի ստեղծման ոլորտում: Վերջերս այդ ընկերությունը հայտարարեց TecSAR արբանյակի ստեղծման մասին: Նման ռադարը կարող է աշխատել շատ լայն դիապազոնով, ինչպես նաեւ ինտերֆերոմետրի ռեժիմով, ինչն, իր հերթին, թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել Երկրի մակերեսի որակը: Իրենց խոսքերով, արբանյակի ընդհանուր քաշը կազմում է շուրջ 300 կգ, որից 100 կգ կկշռի SAR-ը: Սարքավորումները կարող են աշխատել մի քանի ռեժիմով: Ուղեծիր դուրս գալուց հետո TecSAR-ը կարող է անցնել Երկրի որոշ կետերի վրայով 90 րոպեն մեկ, սակայն նրա արդյունավետությունն ավելի բարձր կլինի, քան մյուս համակարգերում: Այն կախված չի լինի եղանակային պայմաններից ու օրվա ժամից: Ըստ ադրբեջանցի ռազմական փորձագետների, այդ համակարգն անփոխարինելի է լեռնային շրջաններում ռազմական գործողություններ վարելու համար: Հաշվի առնելով Ղարաբաղի տեղանքը, այն ուղղակի անհրաժեշտ է: Իսրայելն ու Ադրբեջանը բանակցում են զրահամեքենաների արտադրության շուրջ: «Namer» գերժամանակակից զրահամեքենաների արժեքը կկազմի 2 մլն դոլար: Namer-ի շարժիչը տեղադրված է առջեւում, դա լրացուցիչ պաշտպանություն է ապահովում հակատանկային զենքից: Մեքենան կարող է 12 հոգի տեղափոխել, զինված է 12,7 մմ գնդացրով, 7,62 մմ գնդացրով կամ 40մմ MK19 ականանետով: Իսրայելն ու Ադրբեջանը մտադիր են համագործակցել նաեւ պաշտպանական արդյունաբերության այլ ոլորտներում, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հետախույզ եւ մարտական առանց օդաչու ինքնաթիռների արտադրության գործարանի կառուցման վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |