Gaz de France-ը մասնակցելու է «Աբշերոն» գազային բլոկի մշակմանը30 հունիսի 2009 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Gaz de France SUEZ»-ը (GDF/SUEZ) ստացել է 20 տոկոս բաժնետիրային մասնակցություն «Աբշերոն» գազային բլոկի հետազոտման եւ մշակման հեռանկարային նախագծում Կասպիայի ադրբեջանական մասում:GDF/SUEZ-ը կարողացել է դառնալ նախագծի մասնակիցը` 20 տոկոսով զիջելով միայն «Աբշերոն» բլոկի մեկ այլ մասնակցի` ֆրանսիական Total-ին, որին պատականում էր 60 տոկոս պայմանագրում: Երեք տարիների ընթացքում «Աբշերոն» բլոկում հորատվելու է մեկ հորանցք մոտ 100 մլն դոլար արժողությամբ: Հորանցքի նախագծային խորությունը գերազանցելու է 6500 մետրը: Հորատումը կարող է սկսվել մինչեւ տարեվերջ: Հետագայում եւս երեք տարիների ընթացքում հնարավոր է երկու հորանցքների հորատում: «Աբշերոն» բլոկը գտնվում է Բաքվից 100 կմ հեռավորության վրա 5000 մ խորությամբ, հաղորդում է Trend գործակալությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |