ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության իստիտուտն իրանագիտության մասին 55 գիրք նվեր կստանա30 հունիսի 2009 - 21:41 AMT PanARMENIAN.Net - «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունը ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնին կնվիրաբերի Իրանի պատմության, արվեստի, հարեւան երկրների հետ պատմական եւ մշակութային առնչությունների մասին պատմող 55 գիրք:«Դա ոչ միայն կարեւոր, հետաքրքիր գրքերի հավաքածու է, այլ նաեւ ավստրիական արեւելագիտության հետ կապերի հաստատում»,- նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Իր հերթին «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպության ներկայացուցիչ Պետեր Շնայդերն ասել է. «Մենք կփորձենք անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համագործակցությունը կայանա եւ խորանա»: «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր տարբեր երկրներում: Կազմակերպության մասնաճյուղերը գործում են Կահիրեում (Եգիպտոս), Ստամբուլում (Թուրքիա), Թեհրանում (Իրան) եւ Քաբուլում (Աֆղանստան): Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, որը «Ավստրայի մշակութային հաստատություններ» կազմակերպությանը շնորհակալագիր հանձնեց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |