Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին շնորհավորել է 55-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորել է 55-ամյակի կապակցությամբ: Բելառուսի նախագահի շնորհավորական ուղերձում, մասնավորապես նշվում է. «Հաստատաբար վստահ եմ, որ Բելառուսի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ստեղծված վստահության եւ փոխըմբռնման հարաբերությունները հետագայում եւս կնպաստեն կառուցողական համագործակցության զարգացմանը հանուն մեր երկրների բարօրության», - հաղորդում է ԲԵԼՏԱ-ն` վկայակոչելով Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:



Ալեքսանդր Լուկաշենկոն նաեւ Սերժ Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարօրություն եւ նոր հաջողություններ պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---