«Տռոյկա դիալոգ». Իգոր Սագիրյանը նշանակվել է ընկերության խմբի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - «Տռոյկա դիալոգ» ընկերությունների խումբը հայտարարում է Իգոր Սագիրյանին Ընկերությունների խմբի նախագահի պաշտոնում նշանակելու մասին: Սագիրյանը պատասխանատու է լինելու խմբի բիզնեսի նոր ուղղությունների զարգացման համար, ինչպես նաեւ իրականացնելու է «Տռոյկա դիալոգի» ինստիտուցիոնալ ու մասնավոր հաճախորդների հետ աշխատանքի վերաբերյալ ռազմավարական խնդիրները:



«Ես վստահ եմ, որ նրա պրոֆեսիոնալիզմը, գործնական վարկը եւ ռազմավարական տեսությունը «Տռոյկա դիալոգի» թիմն ավելի ուժեղ կդարձնեն եւ կօգնեն մեզ լիարժեք իրականացնել մեր պոտենցիալը նպատակին հասնելու ճանապարհին»,- ասել է «Տռոյկա դիալոգի» ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը:



Ավելի վաղ Իգոր Սագիրյանը զբաղեցնում էր «Ռենեսանս Գրուպի» նախագահի պաշտոնը, հսկում եւ օժանդակում էր խմբի առանցքային կոմերցիոն կապերը, փոխհարաբերությունները կառավարության եւ իշխանական կառույցների հետ, ինչպես նաեւ Ներդրումա-բանկային ծառայությունների եւ ֆինանսավորման Վարչությունը:



«Գլոբալ տնտեսական փոփոխությունները մեր նոր մարտահրավեր են նետում եւ զարգացման համար ունիկալ հնարավորություններ ստեղծում»,- ընդգծել է Սագիրյանը:



«Տռոյկա Դիալոգը» ԱՊՀ երկրների շուկաներում աշխատող առաջատար անկախ ներդրումային ընկերություն է: 1991թ. հիմնադրված ընկերության գործունեության առանցքային ուղղություններն են արժեթղթերի հետ առեւտրական օպերացիաները, ներդրումա-բանկային ծառայությունները, ակտիվների վստահված կառավարումը, ուղղակի եւ վենչուրային ներդրումները, անհատական ներդրումները եւ ֆինանսները: Բացի Մոսկվայից «Տռոյկա Դիալոգը» ներկայացված է Ռուսաստանի 24 քաղաքներում, ինչպես նաեւ Նյու-Յորքում, Լոնդոնում, Նիկոսիայում, Կիեւում եւ Ալմա-Աթայում: «Տռոյկա Դիալոգի» հաճախորդների թվում են առաջատար ռուսական ու միջազգային ընկերությունները, ֆինանսական ինստիտուտները, պետական հաստատությունները, ինչպես նաեւ ունեւոր մասնավոր անձինք:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---